Ժան Էքիյան. Հայոց ցեղասպանության օրինագծի մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը կեղծ է

Ժան Էքիյան. Հայոց ցեղասպանության օրինագծի մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը կեղծ է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը կեղծ է: Այդ մասնին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան ԷքիյանԸ:

Լրագրողի խոսքով, թուրքական մամուլը տարածել է 2006թ հոկտեմբերի հնացած տեղեկատվությունը: «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները կկայանան դեկտեմբերի 22-ին, ինչպես ասվել է ավելի վաղ»,-հայտնել է Էքիյանը:

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, իբրև թե Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը:

Հայտնի է, որ օրինագծի քննարկումը նախատեսված է դեկտեմբերի 22-ին:

Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում սպառնալու է 1 տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---