Ուկրաինահայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է եկեղեցիների կառուցումը Կիևում ու Դոնեցկում20 դեկտեմբերի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը դեկտեմբերի 16-ին միության խորհրդաժողովում հայտարարել է, որ հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է եկեղեցիների կառուցումը Կիևում և Դոնեցկում: Ըստ նրա, հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այն կատարում է նաև մշակութային կենտրոնի դեր: «Եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայ համայնքի հիմնական նպատակներից մեկը՝ համակողմանի բացահայտել Ուկրաինայի ժողովրդի համար հայ մշակույթը»,-ասել է Շատվորյանը «Փոխադարձ հարգանքն անհնար է առանց փոխադարձ ըմբռնման: Իսկ լավագույն ուղին մշակութային փոխանակումն է: Հայերը դարերով ապրում են Ուկրաինայում և բարի դրացիներ են Ուկրաինայում բնակվող բոլոր ժողովրդների համար: Պետք չէ բավարարվել ձեռք բերածով, բարի անունն ու վարկը պետք է ամրապնդել»,-հայտարարել է Ուկրաինայի հայերի միության ղեկավարը, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |