Թուրքերը մտադիր են Ցեղասպանության օրինագծի քննարկման օրը բողոքի ցույց անցկացնել Ֆրանսիայի խորհրդարանի մոտ

Թուրքերը մտադիր են Ցեղասպանության օրինագծի քննարկման օրը բողոքի ցույց անցկացնել Ֆրանսիայի խորհրդարանի մոտ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որոշ թուրքական ազգայնական միությունների ներկայացուցիչներ մտադիր են բողոքի ցույց կազմակերպել խորհրդարանի շենքի առջև: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

Ինչպես նշել է Էքիյանը, օրինագծի ընդունման դեմ ակցիաներ են սկսվել ինտերնետում, որտեղ թուրք ազգայնամոլները իրենց բողոքը պատճառաբանում են հանուն խոսքի ազատության պայաքարով: Մասնավորապես ասվում է. «Օրինագծի ընդունումը խախտում է խոսքի ազատության սկզբունքը, որը գլոբալ արժեք է: Թողնենք պատմությունը պատմաբաններին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---