Erasmus Mundus կրթական ծրագիրն այս տարի Հայաստանին հատկացրել է 42 մոբիլություն

Erasmus Mundus կրթական ծրագիրն այս տարի Հայաստանին հատկացրել է 42 մոբիլություն

PanARMENIAN.Net - Արդեն 5-րդ տարին է Հայաստանը ներգրավված է Եվրահանձնաժողովի Erasmus Mundus կրթական ծրագրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի համակարգող Կարլոս Մաչադոն ներկայացրեց ծրագրի էությունը, նպատակները, ինչպես նաև ուսանողներին առաջադրվող պահանջները։

«Թեև այս տարի փոխվել է ծրագիրը համակարգող խումբը և այն տեղափոխվել է Գերմանիա, նպատակներն ու խնդիրները մնացել են նույնը։ Հայաստանից ծրագրում ներգրավված են երեք բուհեր՝ ԵՊՀ, ԵՊԲՀ և Եվրասիա միջազգային համալսարանը: Սակայն մյուս բուհերի ուսանողները ևս կարող են հայտեր ներկայացնել»,- ասաց Մաչադոն՝ հավելելով, որ մասնակիցները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն և հայաստանյան բուհերից որևէ մեկի՝ բակալավրի որակավորմամբ դիպլոմ։

ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ ընդհանուր առմամաբ Հարավային Կովկասին հատկացված 144 մոբիլության ծրագրերից 42-ը Հայաստանի համար են։ Մոբիլության ծրագիրը, ըստ բանախոսների, վճարում է ուսանողի ուսման վարձը, տրամադրում է կրթաթոշակ ու բժշկական ապահովագրություն, հոգում է ճանապարհածախսը։ Դրանց 70 տոկոսը ծրագրում ներառված բուհերի ուսանողների ու դասախոսների համար է, մնացած 30 տոկոսը՝ մյուս բուհերի. «Ծրագրի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է։ Հայտերի ընդունումը սկսվել է դեկտեմբերի 15-ին, և արդեն իսկ ստացվել է 94 դիմում»։ Նա հավելեց, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է։

5  20.12.11 - Erasmus Mundus կրթական ծրագրի համակարգող Կարլոս Մաչադոյի և ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովի ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---