Օպերայի և բալետի թատրոնի բալետային կազմը, հավանաբար, Եվրոպայում հյուրախաղեր կունենա

Օպերայի և բալետի թատրոնի բալետային կազմը, հավանաբար, Եվրոպայում հյուրախաղեր կունենա

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային կազմը հավանաբար 2012 թ-ին երկամսյա հյուրախաղերով հանդես կգա եվրոպական երկրներում: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը, հրավիրող կողմը Ֆրանսիան է, բայց այդ երկրով չեն սահմանափակվելու հյուրախաղերը: Նրանք հանդես կգան նաև Ֆրանսիայի հարևան երկրներում:

Հովհաննիսյանը նշեց, որ թատրոնի պարողները սովոր չեն նման ծանրաբեռնվածությամբ աշխատելուն, փոխարինող պարողների խնդիր էլ կա: Այդ պատճառով թատրոնը Կրասնոդարից կհրավիրի բալետի պարողների: Բացի դրանից, ղեկավարի խոսքով վերանորոգման պատճառով թատրոնը չի գործելու, և այդ ընթացքում նրանք զբաղված կլինեն հյուրախաղերով:

3  20.12.11 - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---