Ղազախստանյան Աստանան և թուրքմենական Մարին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները կդառնան 2012 թվականին20 դեկտեմբերի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանան և թուրքմենական Մարի քաղաքը հայտարարվել են 2012թ. Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ. նման որոշում է ընդունվել երեքշաբթի օրը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին: Այդ քաղաքները կշարունակեն «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» Միջպետական ծրագրի փորձնական փուլի իրականացումը` ընդունելով էստաֆետը բելոռուսական Գոմելից և ռուսական Ուլյանովսկից: Ծրագրի հիմնական նպատակներն են միջմշակութային երկխոսության խթանումը` որպես վստահության և փոխըմբռնման հիմք, երկրների մշակութային ներուժերի միավորումը, Համագործակցության միջազգային հեղինակության բարձրացումը: Ենթադրվում է, որ ամեն տարի ԱՊՀ-ում հայտարարվելու են երկու մշակութային մայրաքաղաքներ` մեկական ԱՊՀ մասնակից պետություններից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |