ԱՊԼ դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ![]() 20 դեկտեմբերի 2011 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտնել է համարաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին: ՍԱՀ արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հաղորդել է, որ սիրիական էմիսարը Կահիրեում ստորագրել է արաբական դիտորդներին երկիր ուղարկելու մասին արձանագրությունը: Դիտորդները հետևելու են քաղաքական իրադրության զարգացմանը: Դա հնարավոր է դարձել փաստաթղթում մի շարք փոփոխություններ կատարելուց հետո, որոնց համաձայնել են և' Դամասկոսը, և' ԱՊԼ-ն, հաղորդում է itar-tass.com-ը: Ալ-Արաբիի խոսքով` արդեն դեկտեմբերի 21-ին Սիրիա կմեկնի առաջնային խումբը, որպեսզի նախապատրաստի մոտ 150 հոգուց բաղկացած հիմնական առաքելության այցը: «Ես որոշակի վստահությամբ կարող եմ ասել, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ նրանք այնտեղ կլինեն»,- նշել է Լիգայի գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ ալ-Արաբին ընդգծել էր, որ դիտորդական խմբի մեջ ենթադրվում է ներառել դիտորդների ինչպես արաբական, այնպես էլ մահմեդական և «բարեկամական» երկրներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |