ԱՊԼ դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ

ԱՊԼ դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ

PanARMENIAN.Net -

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտնել է համարաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին:

ՍԱՀ արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հաղորդել է, որ սիրիական էմիսարը Կահիրեում ստորագրել է արաբական դիտորդներին երկիր ուղարկելու մասին արձանագրությունը: Դիտորդները հետևելու են քաղաքական իրադրության զարգացմանը: Դա հնարավոր է դարձել փաստաթղթում մի շարք փոփոխություններ կատարելուց հետո, որոնց համաձայնել են և' Դամասկոսը, և' ԱՊԼ-ն, հաղորդում է itar-tass.com-ը:

Ալ-Արաբիի խոսքով` արդեն դեկտեմբերի 21-ին Սիրիա կմեկնի առաջնային խումբը, որպեսզի նախապատրաստի մոտ 150 հոգուց բաղկացած հիմնական առաքելության այցը: «Ես որոշակի վստահությամբ կարող եմ ասել, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ նրանք այնտեղ կլինեն»,- նշել է Լիգայի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ալ-Արաբին ընդգծել էր, որ դիտորդական խմբի մեջ ենթադրվում է ներառել դիտորդների ինչպես արաբական, այնպես էլ մահմեդական և «բարեկամական» երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---