Իսրայելը ԱՄՆ-ի հետ կանցկացնի ՀՀՊ խոշորագույն զորավարժությունները տարածաշրջանի պատմության մեջ21 դեկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը մշակում է հակահրթիռային պաշտպանության պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների պլանը, որոնք նախատեսվում է անցկացնել գալիք գարնանը: Զորավարժությունները արձագանք են Իրանի միջուկային զենքի ստեղծման ջանքերին, հայտնում է MIGnews-ը: Աննախադեպ զորավարժությունները կներառեն Իսրայելում ԱՄՆ հրամանատարական կետերի ու Գերմանիայում եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում ՑԱԽԱԼ-ի հրամանատարական կետերի ստեղծումը: Անցած շաբաթ գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Գորենցը, որը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ երրորդ ռազմա-օդային ուժերի հրամանատարն է, այցելել է Իսրայել՝ ավարտին հասցնելու համար զորավարժությունների նախապատրաստման ծրագիրը: Զորավարժությունների շրջանակներում Իսրայելում կտեղակայվեն մի քանի հազար ամերիկացի զինվորականներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |