Սիրիայի հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների հերթական խմբին Թուրքիայի հետ սահմանում21 դեկտեմբերի 2011 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Իդլիբ նահանգում երեքշաբթի ոչնչացվել և գերեվարվել են տասնյակ ապստամբներ ու ահաբեկիչներ, հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը: Բանակի հատուկ ջոկատաի ուժերը վնասազերծել են նրանց Թուրքիայի սահմանի մերձակայքում Ջեբել էզ Զավիա տեղանքում: Հոմսի մոտ, զինված իսլամիստները պատանդ են վերցրել օտարերկրացի մասնագետների խմբին: Հոմսում առևանգվել են տարբեր ազգությունների ութ ճարտարագետներ և տարվել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննում են միջադեպը: Սիրիացի իրավապաշտպանները հայտնել են գրոհայինների հերթական գործողության մասին Սիրիայի հարավում, որտեղ ծուղակն են ընկել 14 զինվորներ և ոստիկաններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |