Վյաչեսլավ Սմիրնովը գտնում է, որ գալիք տարում տարածաշրջանում ևս մի քանի նոր հակամարտություններ կծագեն

PanARMENIAN.Net - «Ես կասեի, որ անցնող տարին փոփոխություններ չբերեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- հայտնել է Քաղաքացիական սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վյաչեսլավ Սմիրնովը: Նրա խոսքով` Ղարաբաղի շուրջ բանակցությունները միջազգային մրցավարների կողմից օգտագործվում են որոշակի սեփական նպատակներին հասնելու համար, սակայն մոտակա մի քանի տարիների ընթացքում կտրուկ փոփոխություններ չեն կանխատեսվում:

«Գալիք տարին կարող է շատ դժվար լինել տարածաշրջանի համար: Կարծում եմ, որ ևս մի քանի նոր հակամարտություններ կծագեն: Ընդհանրապես, այս տասնամյակում դրական միտումների հույս չարժե ունենալ»,- ասել է ռուս փորձագետը, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---