Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 3-րդ տեղն է զբաղեցրել «Սկանդինավիայի գավաթում»![]() 21 դեկտեմբերի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցել է «Սկանդինավիայի գավաթ» մրցաշարին մինչև 20 տ տարիքային խմբում և 12 երկրների ներկայացուցիչների թվում գրավել է 3-րդ տեղը՝ 15 կմ ազատ ոճում գրանցելով 38,11վայրկյան արդյունք: Մինչ այդ Միքայելյանը հաղթել է ֆինլանդական Մուոնիո քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Միքայելյանը, որը հայ դահուկորդներից ամենաբարձր վարկանիշն ունի, կպայքարի 2014թ. Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |