Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայում տիրող հիստերիան վկայում է, որ օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայում տիրող հիստերիան վկայում է, որ օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ այս պահի դրությամբ իրադարձությունները Ֆրանսիայում զարգանում են այնպես, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը շատ մեծ է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, օրինագծի ընդունումը հնարավոր է նաև այն պատճառով, որ օրինագծին սատարում է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Բացի այդ, չի կարելի չնշել, որ Ֆրանսիան շարունակում է անտեսել Թուրքիայի սպառնալիքները»,-ասել է հայ փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիայում տիրող հիստերիան վկայում է, որ օրինագծի ընդունման հավանականությունը շատ մեծ է:

«Եթե օրինագիծն ընդունվի, Ֆրանսիայի նախագահը պետք է վավերացնի այն, կարծում եմ, մինչ այդ նա Թուրքիային ևս մեկ շանս կտա կարգավորելու համար հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասել է Մելքոնյանը՝ նշելով, որ եթե Անկարան չօգտվի այդ շանսից, ապա Սարկոզին կվավերացնի օրինագիծը:

Նա նշել է, որ եթե օրինագիծը չընդունվի, դա հերթական հիասթափությունը կլինի հայ ժողովրդի համար: «Կարելի է ակնկալել, որ այդ դեպքում Թուրքիան կհայտարարի, որ քվեարկությունը ձախողվեց նրա դիվանագիտության շնորհիվ»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը: Փորձագետը նշել է նաև, որ օրինագծի ընդունումը բարոյական հարց է:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---