Ռոբերտ Ավետիսյան. Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը![]() 22 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը, անկախ ադրբեջանական սպառնալիքից: Այդ մասին The New York Times-ում գրել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` մեկնաբանելով հայտնի բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր Լինդի ֆոտոշարքը: «Հայտնի լուսանկարչի ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ ջանքեր են գործադրվում Ղարաբաղում կյանքը բարելավելու համար»,-գտնում է ԱՄՆում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը: Դեկտեմբերի 11-ին Լինդը հանրության լայն շրջանակներին ներկայացրեց «Ազգային արգանդ» անվանումը կրող նախագիծը՝ նվիրված ծնելիության խթանմանն ուղղված Արցախում իրագործվող ծրագրին: «Ամուսնական զույգը 780 դոլար է ստանում առաջնեկի ծնվելուց, գումարն աճում է, իսկ հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կառավարությունից տուն են ստանում: Նախագիծը կոչված է խթանելու ազգաբնակչության աճը, որը նվազել է արցախյան պատերազմի տարիներին»,-գրում է ծրագրի մասին The New York Times-ը: Իր աշխատանքներում Լինդը ներկայացրել է 20-ամյա կանանց, նրանց երեխաների և ընտանիքի կյանքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |