«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մոսկվայում հավաքագրել է 18.635.000 դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մոսկվայում հավաքագրել է 18.635.000 դոլար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և շուրջ 70 հայազգի գործարար:

Ճաշկերույթը գրանցել է 18 միլիոն 635 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն ԱՄՆ դոլար, կատարել է Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես է եկել նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը: Նվիրատվությունը կուղղվի Արցախում գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացել է նվիրաբերել 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը: Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը` 1 միլիոն ԱՄՆ դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը` 500 հազար ԱՄՆ դոլար, Լևոն Հայրապետյանը` 500 հազար ԱՄՆ դոլար:

Մոսկովյան ճաշկերույթով ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որը արձանագրել է 30 միլիոն 921 հազար 478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---