Ֆ. Պուպպոնի. Մենք բազմիցս ենք ստել հայերին, ժամանակն է, որ արդարության վերականգնման գործընթացն ավարտին հասցվի

Ֆ. Պուպպոնի. Մենք բազմիցս ենք ստել հայերին, ժամանակն է, որ արդարության վերականգնման գործընթացն ավարտին հասցվի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար կան մի քանի պատճառներ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Հայսատան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբի անդամ Ֆրանսուա Պուպպոնին ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ:

«Նախ, իչպես կարելի է պատկերացնել, որ իրավապահ երկրում կարող են խախտվել մարդու իրավունքները: Ժխտելով փաստը, մենք ինքներս մասնակցում ենք կոտորածին: Բացի այդ, մենք պետք է «կողմ» քվեարկենք հանուն այն հայերի, ովքեր փրկվել են ցեղասպանությունից` ապաստան գտնելով Ֆրասնսիայում: Երրորդ պատճառը, հանուն քաղաքական միասնության է, և՛ աջերը, և՛ ձախերը հայ համայնքին խոստացել են ընդունել օրինագիծը: Մենք բազմիցս եմ ստել հայերին և , վերջապես, եկել է ժամանակը, որպեսզի արդարության վերականգնման գործընթացն ի վերջո ավարտին հասցվի: Եվ ի վերջո, մենք պետք է վերացնենք Թուրքիայի հետ արդյունավետ համագործակցության հաստատման բոլոր արգելքները: Մենք խոսելու ենք նրանց հետ քրդական հարցի, ինչպես նաև այլ խնդիրների շուրջ ևս»,-հայտարարել է նա:

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---