Քաղաքապետարանը հատուկ դպրոցներին Ամանորին ընդառաջ մարզական պարագաներ և համազգեստ է նվիրել

Քաղաքապետարանը հատուկ դպրոցներին Ամանորին ընդառաջ մարզական պարագաներ և  համազգեստ է նվիրել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` քաղաքապետարանի ենթակայության մտավոր թերզարգացում ունեցող թթ. 2, 6 և խոսքի խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ դպրոցներում սովորող աշակերտներին քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից մատուցվել են ամանորյա անկնկալ նվերներ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Ամանորին ընդառաջ դպրոցին մարզական պարագաներ և համազգեստներ են հանձնվել: Երեխաների համար էլ, քաղցրավենիքի հյուրասիրությունից զատ, սիրված հերոսների հետ պարելու, երգելու և լուսանկարվելու հնարավորություն է ընձեռվել:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ, չնայած այցերը հատուկ դպրոցներ պարբերական բնութ են կրում, սակայն այս հաստատություններում սովորող ավելի քան 260 երեխայի համար Ամանորից առաջ նման միջոցառում կազմակերպվել է առաջին անգամ: Շնորհակալություն հայտնելով ջերմության և նվերների համար` երեխաներից ոմանք անկեղծացել են ու ասել, որ նախքան Ձմեռ պապիկին նամակ գրելը ՝ իրենց ցանկալի նվերներն արդեն ստացան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---