Ֆրանսիայի խորհրդարանականները քվեարկում են Ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխությունների համար![]() 22 դեկտեմբերի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանականները քվեարկում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխությունների համար: Հիմնականում բանավեճն ընթանում է այն կետերի շուրջ, որոնք քրեական հետապնդում են սահմանում Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար: Արդյունքում, ձայների մեծամասնությամբ առաջին կետում փոփոխություններ չկատարվեցին: Զգացական խոսքով հանդես եկավ պատգամավոր Հենրի Ջիբրաիլը, որը կոչ արեց ներկաներին հիշել հայ համայնքի ներկայացուցիչներին: Քվեարկությունն ավարտված է: Խորհրդարանականները կքվեարկեն օրինագծի տեքստի վերաբերյալ: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |