Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում կճշտվեն էներգետիկ ոլորտի ծրագրերը

Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում կճշտվեն էներգետիկ ոլորտի ծրագրերը

PanARMENIAN.Net - Այցի շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Երևան կժամանի դեկտեմբերի 23-ին: Այցի շրջանակներում նախատեսվում է ճշտել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման, ինչպես նաև այլ նախագծերի իրականացման ժամկետները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Իրանի նախագահի այցն իրականացվում է Սերժ Սարգսյանի հրավերով:

Անդրադառնալով Իրանի հետ համատեղ նախագծերին, այդ թվում Իրան-Հայաստան նավթատարի կառուցմանը, նախարարն ասել է, որ «նախագծերի իրականացումը մեր մեղքով չէ, որ ձգձգվում է»: Նա նշել է, որ բոլոր պայմանավորվածությունները կողմերի միջև ավարտական փուլին են հասցված, իսկ համատեղ նախագծերի մեկնարկը կրում է լոկ տեխնիկական բնույթ: Միաժամանակ, Արմեն Մովսիսյանը հույս է հայտնել, որ մինչ հաջորդ տարեսկիզբ հնարավոր կլինի սկսել նախագծերի իրականացումը:

Հայաստանը և Իրանն իրագործում են մի շարք համատեղ ծրագրեր էներգետիկ ոլորտում, որոնց թվում` Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, նավթատար, երկաթուղի, ինչպես նաև երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդումների գծերի շինարարությունը: Այդ նախագծերի մեծամասնությունը 2011-ին մտնելու են գործնական փուլ: Այս տարի մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր նախապատրաստական աշխատանքներն անմիջականորեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությանը ձեռնամուխ լինելու համար, որը նախատեսվում է ավարտել 5 տարվա ընթացքում: Տվյալ պահին մենք որոշում ենք հողատարածքներ հատկացնելու և լիցենզիաներ տրամադրելու հարցը, որպեսզի փորձենք առավելագույն օպերատիվ ժամկետներում սկսել շինարակական աշխատանքները: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը գնահատվում է 323 մլն դոլար, որը ներդնում է Իրանական ներդրումային ընկերությունը:

Պայմանագրի համաձայն, 15 տարվա ընթացքում ՀԷԿ-ի կողմից արտադրվող 239 Կվտ հզորությամբ էներգիան մատակարարվելու է Իրան էլեկտրահաղորդումների գծերի (ԷՀԳ) միջոցով, որից հետո կայանն անհատույց անցնելու է հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 10 տարվա ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները` առնվազն 30 տարվա ռեսուրս:

Մինչև 2011-ի վերջ պատրաստ կլինի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդումների գծերի 70 տոկոսը: Իրանից Հայաստան նոր ԷՀԳ շինարարությունն իրականացնելու է իրանական Sanir ընկերությունը, նախագծի արժեքը գնահատվում է մոտավորապես 100 մլն եվրո: Ներկա պահին Հայաստանի և Իրանի միջև գործում են երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 450 Մվտ, իսկ երրորդ ԷՀԳ հետ՝ 1200Մվտ:

Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Նավթատարը թույլ կտա Հայաստանին նավթամթերք ստանալ ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլ նաև Պարսից ծոցից, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում է աշխարհում թվով երկրորդ բորսան, որտեղ վաճառվում է տարբեր որակի նավթամթերք: Հայաստանը կկարողանա օգտվել բորսայում գործող գներից, որոնք զգալիորեն տարբերվում են միջերկրածովյին գներից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը: Պետք է հիշել այն բարդ իրավֆիճակը, որի մեջ հայտնվեց Հայաստանը երկու տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:

Նավթատարի շինարարությունը Հայաստանի տարածքում կֆինանսավորի հայկական կողմը, իսկ Իրանի տարածքում՝ իրանական կողմը: Նավթատարի շահագործման մասին պայմանագիրը կկնքվի 25 տարով: Հայաստանի ներքին սպառման պահանջարկը կազմում է տարեկան 400 հազար տոննա: Այս նավթատարը թույլ կտա լիովին բավարարել նավթամթերքի մեր պահանջմունքները, ինչպես նաև ապահովել տարանցման ծավալների ավելացում առաջիկա մի քանի տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---