Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» գազի գնի բարձրացման վերաբերյալ

Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» գազի գնի բարձրացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» 2012թ. ապրիլին գազի գնի բարձրացման վերաբերյալ, դեկտեմբերի 22-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Պաշտոնական տեղեկություններ մենք չունենք, երբ ունենանք, կհայտնենք»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին գալիք տարում, ապա, ըստ նախարարի, Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա իրավիճակում և գազի ներկայիս սակագների պահպանման դեպքում էլեկտրաէներգիայի գինը 2012թ. չի աճի: Անդրադառնալով էներգակիրների համաշխարհային գների աճի միտումներին՝ նախարարն ասել է, որ այդ կանխատեսումները շատ հակասական են, ուստի գների կանխատեսումներ դեռ չկան, իսկ թե ինչ տեղի կունենա փաստացի, կյանքը ցույց կտա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---