Արամ Խաչատրյանի թանգարանում տեղի է ունենալու բարեգործական համերգ![]() 23 դեկտեմբերի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ: Ծրագրում ընդգրկված են Բախի ստեղծագործությունները, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երաժշտություն: Համերգին մասնակցելու են կոնտրտենոր Կարեն Հակոբյանը, «Արս Լունգա» դուետը և «Նարեկացի» արվեստի միության նվագախումբը: Երաժիշտները համերգը կազմակերպում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի շահառու ընտանիքներին օժանդակելու և կարեկցանքի ու փոխօգնության գաղափարներին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով: Մուտքն ազատ է: Կամավոր նվիրատվությունները կծառայեն հիմնադրամի բարեգործական նպատակներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |