ԱՄՆ-ն, Ճապոնիան և Եվրամիության երկրները բոյկոտել են ՄԱԿ-ում լռության րոպեն Կիմ Չեն Իրի պատվին![]() 23 դեկտեմբերի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիության անդամ երկրների մեծ մասը բոյկոտել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում լռության րոպեն շաբաթ օրը մահացած ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է France Presse գործակալությունը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Նասիր Աբդալ-Ազիզ ան-Նասերը հայտնել է, որ լռության րոպեն հայտարարվել է Հյուսիսային Կորեայի խնդրանքով: Արևմտյան դիվանագետներն այդ խնդրանքն անպատեհ են անվանել: Կիմ Չեն Իրի հիշատակը լռության րոպեով հարգելու ԿԺԴՀ դիմումը մերժվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: ԿԺԴՀ դեմ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատժամիջոցները` կապված Պխենյանի միջուկային ծրագրի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |