Յուրա Մովսիսյանի անունը հանվել է sovsport.ru կայքում ՌԴ 2011թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունից

Յուրա Մովսիսյանի անունը հանվել է sovsport.ru կայքում ՌԴ 2011թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունից

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի անունը հանվել է sovsport.ru սպորտային կայքում ընթացող Ռուսաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունից: Մինչ այդ հայ ֆուտբոլիստը վստահորեն գլխավորում էր քվեարկությունը: Դա առաջ է բերել երկրպագուների դժգոհությունը, որոնք իրենց մեկնաբանություններում գրել են այդ մասին, իսկ նրանցից ոմանք նամակ են հղել sovsport.ru-ի խմբագրություն:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի առաջնության 27 հանդիպումներում 8 գոլ է իրացրել և ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում 11-րդ տեղն է զբաղեցնում: Մովսիսյանը նաև «Կրասնոդարի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է ակումբի պատմության մեջ` 0,296 գոլ մեկ խաղում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---