24 նոյեմբերի 2003 - 19:10 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՊԱՏԿԵՐՈՎ
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլդար Իբրահիմովը առաջարկել է տպագրել ադրբեջանական ազգային արժույթի նոր տարբերակ, որի վրա պատկերված կլինի «ադրբեջանական պետության հավիտենական առաջնորդ Հեյդար Ալիեւը»: Այս առաջարկը հնչել է` 2005 թվականին ադրբեջանական մանաթի դեվալվացիա անցկացնելու մասին հարցը երկրի խորհրդարանում քննարկելու ընթացքում: Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը այդ առնչությամբ հայտարարել է, որ նման անհրաժեշտություն կա եւ որ ինքը մտադիր է այդ հարցով դիմել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: