Շտեֆան Հարաբին. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը եվրոպական առաջադեմ երկրների հաղթանակն է23 դեկտեմբերի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի իշխանություններն ողջունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Այդ առնչությամբ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը Եվրոպայի հայերի ասոցիացիայի ֆորումին հայտարարել է, որ դա եվրոպական առաջադեմ երկրների հաղթանակն է: «Ես շատ ուրախ եմ, որ ֆրանսիացի օրենսդիրների հետ մենք մտքերի փոխանակում ենք ունեցել այս բանաձևի ձևակերպման հարցում և կարծում եմ, որ բանաձևի ընդունումն Եվրոպայի առաջադեմ երկրների համար մեծ հաղթանակ էր: Ֆրանսիացիք մի հիանալի լրացում են կատարել. նաև տուգանք են նախատեսել Հայոց ցեղասպանությունը մերժողների համար: Սա լայն հնարավորություն է ստեղծում, որ հեշտությամբ պատժվեն թուրք բարձրաստիճան քաղաքական գործիչները` ֆրանսիական պետության սահմաններում Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարություն անելու դեպքում: Եթե նրանց բանտ նետելը դժվար խնդիր էր, ապա տուգանքով պատժելը հիանալի լուծում է»,-ասել է Հարաբինը: Օրինագիծը ողջունել է նաև նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում ընդունվեց պատգամավոր Վալերի Բոյերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |