Ուկրաինայում Հայաստանի դեսպանը պարգևատրվել է I կարգի շքանշանով23 դեկտեմբերի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը պարգևատրվել է I կարգի շքանշանով`«Մարդու ազատության և իրավունքների պաշտպանության ոլորտում վաստակի համար»: Պարգևը Անդրանիկ Մանուկայնին է շնորհվել «Միր» մարդու իրավունքների և ազատության պաշտպանության միջազգային կոնգրես» միջազգային հասարակական կազմակերպության կողմից, հաղորդում է Analitika.at.ua-ն: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է դեկտեմբերի 22-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Շնորհավորական ուղերձում ասվում է, որ նման պարգևների կրողներ են դառնում միայն ընտրյալները, ովքեր ունեն մեծ արժանիքներ խաղաղության ամրապնդման, եղբայրական բարեկամության զարգացման և տարբեր երկրների ժողովրդների համագործակցության գործում: Ինչպես նաև նրանք, ովքեր մեծ ներդրում են ունեցել քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, համաշխարհային համագործակցության և ժամանակակից պետականության կերտման գործում: I կարգի շքանշանի թեկնածուների թվում ներառված են Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին, ինչպես նաև այնպիսի հայտի քաղաքական գործիչներ, ինչպիսիք Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ոիկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |