ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամ գումարի չափով կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողուհիների համար

ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամ գումարի չափով կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողուհիների համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի 9 ուսանողներ:

Կրթաթոշակի հավակնորդների ելույթներից հետո ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամ գումարի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 3 ուսանողուհիների համար (Սվետլանա Ղլիջյան` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆլորա Սողոյան՝ Երևանի պետական համալսարան, Լիլիթ Սարգսյան` Արցախի պետական համալսարան):

Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակներ են ստացել 54 ուսանողներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---