Էդուարդ Թոփչյանն Ամանորը դիմավորելու է տանը, իր ձեռքով հավաքած տոնածառի մոտ23 դեկտեմբերի 2011 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Նոր տարին դիմավորելու է իր տանը` Երևանում, իր ձեռքերով հավաքած տոնածառի մոտ: PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ Նոր տարին եզակի հնարավորություններից է տանը լինելու, հետևաբար չի սիրում նշել այն տնից դուրս: Թոփչյանը 2011 թվականը համարում է հաջողված տարի նվագախմբի համար: Նրանք նշեցին իրենց հիմնադրման 85-ամյակը, Հանրապետության Հրապարակում` Հայաստանի անկախության 20-ամյակը: Նրանց հետ համագործակցեցին հայտնի մի շարք օտարերկրյա և տեղացի երաժիշտներ: Մաեստրո Թոփչյանը 2012 թ-ին ցանկանում է որ երկրում խաղաղություն լինի, իսկ հայ ժողովրդին մաղթում է լավ տրամադրություն, և որ տարին մի քիչ ավելի լավը լինի, քան այս տարին: Բացի դրանից նա մաղթում է մարդկանց ավելի լավ ապրելու հնարավորություն և հույսի ավելացում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |