Գյումրիում կբացվի կազակական նոր կենտրոն

PanARMENIAN.Net - Գյումրում կառուցվելու է կազակական նոր հոգևորակական համալիր, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարեկամության և համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» Շիրակի մարզի տարածքային ատաման Աշոտ Սիմոնյանը: Նրա խոսքով համալիրի կառուցման համար նախատեսված ֆինանսավորումը լինելու է Ռուսաստանից: Արդեն մասամբ վերականգնվել է Սուրբ Արսենի կազակական եկեղեցու տանիքը և պատուհանները: Եկեղեցին գնտվում է նախկին կազակական գնդի տարածքում և խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ, հետագայում էլ` գոմ:

Հունվար ամսին կսկսվեն զորանոցի և հոգևոր միջազգային կենտրոնի կառուցման աշխատանքները: Համալիրի կառուցմանն աջակցելու է նաև Գյումրու քաղաքապետարանը: Եկեղեցու վերակառուցման համար իրենց օրհնությունն են տվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---