Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ԱՄՆ անպատասխանատու վարքին

Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ԱՄՆ անպատասխանատու վարքին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ի իրադարձություններին Իրանի մասնակցության և Իրանում «Ալ-Կայիդայի» անդամի ներկայության մասին ԱՄՆ պնդումները «բոլորովին անհիմն» են, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունն այդպիսի անհիմն բողոքներով վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, հաղորդում է IRNA-ն:

«Ալ-Կայիդայի ստեղծման պատմությունն ու այդ կազմակերպությանը ԱՄՆ կողմից աջակցությունը հայտնի և հասկանալի են յուրաքանչյուրին»,- ասել է մամլո քարտուղարը:

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դիտարկի ԱՄՆ պաշտոնական անձանց նման անպատասխանատու վարքի հետևանքները և մտահոգություն հայտնի այդ գործողությունների հետևանքների վերաբերյալ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---