ԱՐՄԵՆԱԼ-ը գերազանցել է փայլաթիթեղի արտադրության նախագծային մակարդակը

PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ) առաջին անգամ գերազանցեց արտադրության նախագծային մակարդակը, որ կազմում է տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: 2010 թ. ձեռնարկությունն արտադրել է 24,64 հազար տոննա փայլաթիթեղ: 2000 թ. ձեռնարկության ստեղծման պահից ցայժմ արտադրվել և իրացվել է ավելի քան 130 հազար տոննա արտադրանք, որից գրեթե 100 հազար տոննան` հիմնական սարքավորումների համալիր արդիականացումից հետո` 2004-2006 թթ.: ՌՈՒՍԱԼի կազմի մեջ ԱՐՄԵՆԱԼի մտնելու պահից սկսյալ ռուսական ընկերությունը գործարանում ներդրել է շուրջ 120 մլն դոլար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2011 թ. գործարանը հաջողությամբ հավաստագրվեց ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափորոշիչի համապատասխանության համար, հասավ ծախքերի նշանակալի կրճատման և հիմնական տեխնիկա-տնտեսական ցուցանիշների բարելավման:

ՌՈՒՍԱԼը մտադիր է շարունակել ներդրումները գործարանում: Ընկերությունը ծրագրում է 2012-2014 թթ. ԱՐՄԵՆԱԼի արդիականացման համար ներդնել մոտ 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը թույլ կտա ձեռնարկության տարեկան արտադրության ծավալը հասցնել մինչև 33,6 հազար տոննայի: Այս ծրագրի իրագործումը կնվազեցնի ծախսերը արտադրանքի մեկ միավորի հաշվարկով առնվազն 20% և կբարձրացնի նրա մրցունակությունը:

«ԱՐՄԵՆԱԼը անցում է կատարել տեխնոլոգիական նոր մակարդակի, - գործարանի արդյունքները մեկնաբանեց «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը: - Դա հաստատեց նաև աուդիտը, որն անցկացվեց ԱՄՆ-ի առաջատար պատվիրատուների ներկայացուցիչների կողմից»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---