Երկու կոնգրեսականներ դեմ են հանդես եկել Թուրքիային խոստացված ուղղաթիռների վաճառքին![]() 26 դեկտեմբերի 2011 - 21:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի 2 անդամներ դեմ են հանդես եկել նախագահ Օբանայի կողմից, Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարելու նպատակով` Թուրքիային խոստացված ուղղաթիռների վաճառքին: Կոնգրեսականներ Շելլի Բերկլինը և Էլիոթ Էնջելը առաջարկել են օրինագիծ, որը կխոչընդոտի Թուրքիային «Սուպեր Կոբրա» մակնիշի 3 ուղղաթիռների վաճառքը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղելով The Washington Post-ը: Առաջարկված օրինագծում դատապարտվում են Իսրայելի դեմ սպառնալիքները, Կիպրոսի շրջափակումը, Հայաստանի հանդեպ ճնշումները և «Անկարայի վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ»: ԱՄՆ ՊՆ այս տարվա հոկտեմբերի 28 երկրի Կոնգրեսին հաղորդել է Թուրքիային 3 ուղղաթիռներ վաճառելու մտադրության մասին: Վաճառքին խոչընդոտելու համար Կոնգրեսն ունի 8 օր, այդ ընթացքում հարցի` Կոնգրեսի օրակարգ մտնելու հավանականությունը փոքր է: Հաղորդվում է, որ Պենտագոնի և Կոնգրեսի միջև հիմնական պայքարը կսկսվի Թուրքիային անօդաչու ինքնաթիռների վաճառքից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |