Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի վարչապետին

Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի վարչապետին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---