«ԱրմենՏել»-ը հովանավորում է Երևանի ամանորյա միջոցառումները

«ԱրմենՏել»-ը հովանավորում է Երևանի ամանորյա միջոցառումները

PanARMENIAN.Net - ԱրմենՏել»-ը հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների հովանավոր: Ընկերության աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր համայնքներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ և այլ տոնական միջոցառումներ: Այս մասին հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից:

«Մենք ուրախ ենք շնորհավորելու Երևանի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ և մեր լուման ներդնելու քաղաքում տոնական տրամադրության ստեղծելուն: Ամանորն` առանձնահատուկ տոն է և, կարծում եմ, վառ միջոցառումները լրացուցիչ դրական լիցքեր կհաղորդեն մեր համաքաղաքացիներին, և հատկապես երեխաներին» - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ամանորյա միջոցառումները մեկներկել են դեկտեմբերի 20-ին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում վառեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումներն ացնկացվում են մայրաքաղաքի բոլոր համայնքներում:

Դեկտեմբերի 31-ին Երևանի կենտրոնում կմեկնարկի հիմնական միջոցառումը, որը կշարունակվի մինչև հունվարի 1-ի: Տոնական օրերին մայրաքաղաքի բնակիչներին սպասում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում մանկական միջոցառումներ, տոնական լուսավորություն, ինչպես նաև տարբեր երկրների ավանդույթներով զարդարված տոնածառների ցուցահանդես: Տոնական միջոցառումները կեզրափակվեն 2012 թ. հունվարի 13-ին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---