Երկրպագուների յուրաքանչյուր խմբի հետ կժամանեն EURO-2012 մասնակից երկրներից ուղեկից սպաներ![]() 27 դեկտեմբերի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Երկրպագուների յուրաքանչյուր խմբի հետ կժամանեն EURO-2012 մասնակից երկրներից ուղեկից 20-30 սպաներ: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ոստիկանության պետ, գեներալ Անջեյ Մատեյուկը: «Սպաները կօգնեն երկրպագուներին, միաժամանակ զոնդավորել իրավիճակը և ձերբակալել այն անձանց, ովքեր կարող են սպառնալ ուրիշների անվտանգությանը: Եթե աջակիցների խումբը մեծ լինի, ոստիկաններն էլ համապատասխանաբար շատ կլինեն: Որպես կանոն, յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է 20-30 օրինապահ»,-հայտարարել է Մատեյուկը: Ըստ նրա, Հոլանդիայի և Անգլիայի երկրպագուներին կուղեկցեն ավելի շատ օրինապահներ: Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնելու այն երկրպագուներին, ովքեր այլ երկրպագուների մոտ ունեն վատ համբավ` անգլիացիները, հոլանդացիները, գերմանացիները, ինչպես նաև լեհ երկրպագուները, ովքեր վերջին տարիներին ձեռք են բերել խուլիգանական համբավ: Ոստիկանության պետը նաև հավելել է, որ առաջնության ընթացքում լեհ և արտասահմանցի սպաները համատեղ ստեղծելու են նաև պահակախմբեր, հաղորդում է versii.com-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |