Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացվել է արաբ գործարարներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ներդրումային հնարավորություններին ու առկա ծրագրերին ծանոթացնելու, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով, դեկտեմբերի 18-23-ը Զարգացման հայկական գործակալության պատվիրակությունը գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանի ղեկավարությամբ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ինչպես ասվում է ԶՀԳ մամուլի ծառայության հաղորդագրությունում,ԱՄԷ այցի ընթացքում հանդիպումներ կայացան Աբու Դաբիի, Շարժայի, Ռաս ալ-Խայմայի, Ֆուջեյրայի, Ումմ ալ-Կուվեյնի առևտրաարդյունաբերական պալատներում, Դուբայի և Ֆուջեյրայի օդանավակայաններին կից գործող ազատ առևտրի գոտիներում, ինչպես նաև Աբու Դաբիի ներդրումային խորհրդում: Առանձին հանդիպում կայացավ նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի տեղակալ Աբդալլահ Սալեհի հետ:

Հանդիպումների ընթացքում հանգամանալից ներկայացվեցին Հայաստանում օտարերկրյա ներդրումների կարգը, գործող օրենսդրական դաշտը, օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնյալ պայմանները: Հայաստանի տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի, ներդրումային դաշտի վերաբերյալ կազմակերպվեցին շնորհանդեսներ: Փոխշահավետ համագործակցության ոլորտներից հատկապես հետաքրքրության արժանացան ադամանդագործության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի բնագավառները:

Հանդիպումների ընթացքում ԱՄԷ գործարարներին փոխանցվեցին տեղեկատվական փաթեթներ ու ծրագրեր:

Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին փոխադարձ այցեր կազմակերպել փորձագետներից ու գործարարներից բաղկացած պատվիրակություններով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---