Պետդեպարտամենտ. Իրանի հայտարարությունն Օրմուզի նեղուցի շրջափակման մասին միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ է![]() 28 դեկտեմբերի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Իրանի հայտարարությունը Օրմուզի նեղուցի շրջափակման մասին միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ է: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Իրանի հայտարարությունները նեղուցը փակելու հնարավորության մասին: Ըստ Թոների, ԱՄՆ-ն դեմ չէ նեղուցում ընթացող զորավարժություններին. «Դա յուրաքանչյուր պետության իրավունքն է: ԶՈւ նրա համար էլ գոյություն ունի, որ ժամանակ առ ժամանակ զորավարժություններ անցկացնեն: ԱՄՆ-ն ևս ՌԾՈւ զորավարժություններ է անցկացնում իր ջրերում»: Սակայն, ըստ Թոների, միևնույն ժամանակ շրջափակման մասին հայտարարություններն ուղղված են ուշադրությունը միջուկային ծրագրից շեղելուն: «Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ կամ պատժամիջոցների խստացում, կամ բաց երկխոսություն արևմտյան երկրների հետ: Եթե խաղաղ ատոմի ծրագիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին, Իրանի համար դժվար չի լինի առավել լայն երկխոսություն սկսել»,-ասել է նա: Նախօրեին Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին հայտարարեց, որ Իրանը կարող է արգելափակել տանկերների անցումը Օրմուզի նեղուցով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |