Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել հակակառավարական ցույցերի մասնակից 755 կալանավորների![]() 28 դեկտեմբերի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները չորեքշաբթի ազատ են արձակել հակակառավարական ցույցերի 755 կալանովորների, հայտնում է Սիրիայի պետական «Սուրիա» հեռուստաալիքը: Ազատ են արձակվել անձիք, որոնց «ձեռքերը թաթախված չեն սիրիացի քաղաքացիների արյան մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Սա արդեն առաջին անգամը չէ, երբ Սիրիայի իշխանությունները բանտերից արձակում են անկարգությունների մասնակիցներին: Այդպես, նոյեմբերին ազատ է արձակվել 1400 մարդ: Զանգվածային անկարգությունների արդյունքում ձերբակալվածներին ազատ արձակելը Սիրիայի ընդդիմության հիմնական պահանջներից մեկն է: Առանց դրա, հայտարարում են ընդդիմության առաջնորդները, անհնար է ազգային երկխոսություն սկսելն ու ճգնաժամը վերացնելը: ԱՊԼ դիտորդների խումբը երկրորդ օրն է, ինչ աշխատում է երկրի ամենալարված շրջաններից մեկում՝ Հոմսում, որտեղ զինված գրոհայինները դիմակայում են իրավապահ ուժերին: Գրոհայինների ներկայությունը Հոմսում, հայտնում է մասնավոր սիրիական «Ալ-Դունիա» հեռուստաալիքը, չորեքշաբթի հաստատել է դիտորդների ղեկավարը: «Իրավիճակը դեռ բավարար է թվում: Երեկ հանգիստ էր, բախումներ չեն եղել: Տանկեր մենք չենք տեսել, միայն մի քանի զրահամեքենա»,-ասել է գեներալ Ահմեդ Մուստաֆա ադ-Դաբին «Ռոյթերս» գործակալությանը: Սիրիայում վերջին ամիսներին չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |