Ուգո Չավեսը կասկածներ ունի, որ ԱՄՆ-ն մեղսակից է Լատինական Ամերիկայի ղեկավարների շրջանում քաղցկեղի տարածմանը

Ուգո Չավեսը կասկածներ ունի, որ ԱՄՆ-ն մեղսակից է Լատինական Ամերիկայի ղեկավարների շրջանում քաղցկեղի տարածմանը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը տարօրինակ է համարում օնկոլոգիական հիվանդությունների աճի միտումը Լատինական Ամերիկայի առաջնորդների շրջանում: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, նա կասկածում է, որ դրան կարող է մեղսակից լինել ԱՄՆ-ն:

Դեկտեմբերի 28-ին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշները տառապում է վահանաձև գեղձի քաղցկեղով և որ նրան վիրահատելու են: Քաղցկեղ է ախտորոշվել նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի և Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի մոտ:

Ուգո Չավեսը նույնպես հիվանդ է քաղցկեղով և բուժման մի քանի կուրս է անցել Կուբայում ու Վենեսուելայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---