ԱՄՆ-ը մտադիր է զգալիորեն կրճատել իր զինված ուժերի քանակը![]() 5 հունվարի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա տասնամյակում դաշնային բյուջեի պակասուրդի նվազեցման ծրագրի շրջանակում զգալիորեն կրճատել իր զինված ուժերի քանակը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է Պենտագոնում մամլո ասուլիսում պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հետ համատեղ հանդես գալ այդ մասին հայտարարությամբ: Պատրաստվող փոփոխությունները միտված են հրաժարվելու այն ռազմավարությունից, որի կենտրոնում անցյալ տասնամյակի ընթացքում միաժամանակ երկու պատերազմ վարելու ԱՄՆ ԶՈՒ ընդունակությունն էր: Առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանության նախարարությանը կհատկացվի 450 մլրդ դոլարով ավելի քիչ, քան նախատեսվում էր մինչ այդ: 2013 թվականի սկզբին կոնգրեսը կարող է նաև հետագա կրճատումների գնալ 500 մլրդ դոլարի չափով այն բանից հետո, երբ կոնգրեսի «սուպերկոմիտեն» չկարողացավ պակասուրդի կրճատման նոր միջոցներ առաջարկել, հաղորդում է BBC-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |