Ջորջ Սորոսը կանխատեսում է եվրոյի անկումը

Ջորջ Սորոսը կանխատեսում է եվրոյի անկումը

PanARMENIAN.Net - Հայտնի ֆինանստիստ Ջորջ Սորոսը հերթական անգամ անհանգստություն է արտահայտել եվրագոտու խնդիրների առնչությամբ, հայտնում է The Wall Street Journal-ը: Սորոսի խոսքով, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն, ապա եվրոն առաջիկայում կդադարի գոյություն ունենալուց:

Նա ընդգծել է, որ եվրագոտու ներկայիս ճգնաժամը ավելի լուրջ և վտանգավոր է, քան 2008թ ֆինանսական սնանկացման սպառնալիքը: Ըստ նրա, եթե եվրոն դադարի գոյություն ունենալուց, դա կհանգեցնի հենց ԵՄ քայքայմանը և անդառնալի այնպիսի հետևանքների, իչպիսիք են համաշխարհային ֆինանասկան համակարգի փլուզումը:

Հարկ է ընդգծել, որ Սորոսն առաջին անգամ չէ, որ նախազգուշացնում է եվրոյի անխոիսափելի կործանման մասին: Նրա կարծիքով, եվրագոտին հենց սկզբից էլ անհաջողության էր դատապարտված: Ընդհանուր արժույթի ներմուծումից հետո անհրաժեշտ էր ստեղծել ավելի նեղ քաղաքական միություն, ինչպիսին է Եվրոպայի Միացյալ Նահանգները, սակայն այն այդպես էլ չառաջացավ: Եվրագոտին ունի իր կենտրոնական բանկը, սակայն չկա ընդհանուր գանձարան և միասնական պետական քաղաքականություն: Եվրոյի առաջացումը հանգեցրեց նրան, որ եվրոպական երկրների տնտեսական զարգացման մակարդակում տարբերություններն ավելի ցայտուն դարձան:

Նախորդ տարվա հոկտեմբերին Սորոսը մի շարք հայտնի եվրոպական քաղաքագետների և տնտեսագետների հետ բաց նամակ էր հղել Բրյուսելին: Նամակի հեղինակները, որոնց թվում էին Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Հանս Էյխելը, Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Բերնար Քուշները, Ֆինլյանդիայի նախկին նախագահ Մարթի Ահթիսաարին և ՆԱՏՕ-ի նախկին պետքարտուղար Ջորջ Ռոբերտսոնը, առաջարկել են ստեղծել ԵՄ ֆինանսների ընդհանուր նախարարություն և մի շարք այլ միջոցներ ձեռք առնել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---