Ռուսաստանի ԱԳՆ կոչ է անում Հոսնի Մուբարաքի նկատմամբ ցուցաբերել մարդասիրություն

Ռուսաստանի ԱԳՆ կոչ է անում Հոսնի Մուբարաքի նկատմամբ ցուցաբերել մարդասիրություն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ շաբաթ օրը անհանգստություն է արտահայտել այն առնչությամբ, որ դատախազը պահանջել է դատապարտել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մահապատժի, հաղորդում է РИА новости-ն: «Կահիրեում դատական քննությունը դեռևս շարունակվում է: Դրա հետ մեկտեղ նմանատիպ հաղորդագրությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ խոսքը գնում է մեզ բարեկամ երկիր հանդիսացող Եգիպտոսի ներքին գործերի մասին: Հուսով ենք, որ վերջնական որոշումները կկայացվեն բարձրագույն իրավաբանական ստանդարտների մակարդակում»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

«Միաժամանակ մենք հնարավոր ենք համարում Մուբարաքի դեպքում հաշվի առնել մարդասիրական նկատառումները: Չէ՞ որ խոսքը գնում է պատկառելի տարիք ունեցող(83 տարեկան) մարդու մասին, ով, ըստ ունեցած տեղեկատվության, նաև ծանր հիվանդ է: Բացի այդ, որպես քաղաքական գործիչ նա նախորդ տարվա փետրվարին կայացրեց որոշում, որի համաձայն հրաժարվեց իշխանությունից: Դա թույլ տվեց խուսափել լրացուցիչ զոհերից անմեղ մարդկանց շրջանում»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Նախկին նախագահի, նրա երկու որդիների և Եգիպտոսի օրինապահ վարչության նախկին ղեկավարների դատական գործը Կահիրեում վերսկսվել է նախորդ շաբաթ: Նրանք մեղադրվում են 2011թ սկզբում ապստամբության ընթացքում խաղաղ ցուցարարներին գնդակահարության մեջ:

Հինգշաբթի Եգիպտոսի գլխավոր դատախազը պահանջել է Մուբարաքին, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին և նրա վեց տեղակալներին կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել: Դատախազության կարծիքով, Եգիպտոսի նախկին նախագահը մեղավոր է մարդկանց մահվան գործում, չնայած որ դեռևս չեն գտնվել ապացույցներ, որ նա հրամայել է ցուցարարների նկատմամբ զենք կիրառել:

Մեղադրյալները չեն խոստովանում իրենց մեղքը: Նրանց դատապաշտպանները պնդում են, որ ոստիկանության աշխատակիցներին հստակ հրահանգ է տրվել ցուցարարների դեմ զենք չկիրառել: Ավելին, ներքին գործերի նախարարության աշխատակիցները, ովքեր ապահովել են ցույցերի անցկացման անվտանգությունը, զինված չեն եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---