Իրանը մտադիր է հաջորդ երեք տարիների ընթացքում Անտարկտիկայում բացել գիտահետազոտական բազա 9 հունվարի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է հաջորդ երեք տարիների ընթացքում Անտարկտւկայում բացել գիտահետազոտական բազա, հաղորդում է ISNA գործակալությունը: Ինչպես հաղորդել է Իրանի ազգային ինստիտուտի օվկյանոսագրության տնօրեն Վահիդ Չեգինին, Հարավային բևեռի «նվաճման» համար կկառուցվեն հետազոտական և տրանսպորտային սառցահատներ, կյուրացվեն սառցաբեկորների տեղաշարժման, սառը պայմաններում աշխատելու համար հագուստի ստեղծման, սառույցը փորելու տեխնոլոգիաները, ինչպես նաև կիրականացվեն այլ աշխատանքներ: Չեգինին նաև ընդգծել է, որ Անտարկտիկայի գիտական բազայի շինարարությունը կիրականան 6 հիմնական փուլերով: Դրանցից առաջինը կլինի Անտարկտիկայի հետազոտման Ազգային կենտրոնի ստեղծումը, որը կզբաղնի սառցե մայրցամաքի յուրացմանն առնչվող զանազան իրավաբանական, քաղաքական, տնտեսական, ռազմական և գիտական ասպեկտներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |