Առաջիկա օրերին Իրանը կգործարկի միջուկային կայանը 9 հունվարի 2012 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Գում քաղաքի մոտակայքում տեղակայված ստորգետնյա «Ֆորդո» միջուկային կայանը առաջիկա օրերին կգործարկվի: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին տեղեկացրել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբբասի-Դավանին` «Կեյհան» ամսագրին տված հարցազրույցում, որը հրատարակվում է մայրաքաղաք Թեհրանում: Ըստ նրա, կայանն ընդունակ է հարստացնել 3.5-4 և 20 տոկոսանոց ուրան: Ստորգետնյա միջուկային կայանի կառուցման մասին հարցին պատասխանելով` Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Մեր թշնամիները փորձում են ամեն կերպ վնասել մեր կայանը, ընդհուպ` վիրուսների և հատուկ ազդանշանների ներմուծումը, սակայն այդ փորձերն առայժմ անարդյունք են մնում»: Ընդգծենք, որ Թեհրանից 160 կմ հեռավորությամբ ռազմական տարածքում կառուցվող «Ֆորդո» միջուկային կայանի մասին տեղեկությունները, որի գոյությունը Իրանը երկար տարիներ գաղտնի էր պահում, հրապարակել է 2009թ: Կայանը կառուցված է գետնի տակ, թունելի տեսքով: 2011թ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանը օբյեկտի վրա տեղադրել է մի շարք ցենտրիֆուգեր: Սայկայն գործող ցենտրիֆուգերի քանակը հայտնի չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |