ԱՊԼ-ն մտադիր է կրկնապատկել դիտորդների քանակը

ԱՊԼ-ն մտադիր է կրկնապատկել դիտորդների քանակը

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի դիտորդները Սիրիայում կշարունակեն իրենց աշխատանքը, չնայած նրանց գործողությունների քննադատմանը սիրիական ընդդիմության կողմից, հայտնել են ԱՊԼ-ում: Կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները նաև որոշել են կրկնապատկել դիտորդների քանակը, որը ներկա պահին կազմում է մոտ 150 մարդ, և իրենց աշխատանքի տեխնիկական ապահովման համար դիմել ՄԱԿ: Առաքելությունը շարունակելու մասին որոշումն ընդունվել է հունվարի 8-ին Կահիրեում կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով, որի ժամանակ դիտարկվել է իրավիճակի գնահատման` դիտորդների պատրաստած առաջին զեկույցը: Նիստի արդյունքներով նախարարները հայտարարել են առաքելությունն ավարտելու համար դիտորդներին հարկավոր ժամանակը տրամադրելու անհրաժեշտության մասին` համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Բացի այդ, ԱՊԼ-ն հերթական անգամ սիրիական կառավարությանն է դիմել խաղաղ բնակիչների հանդեպ ուժի կիրառումը բացառելու պահանջով: Լիգայի դիտորդները Սիրիայի տարածք են ժամանել 2011թ. դեկտեմբեր վերջին: Ըստ ԱՊԼ և Դամասկոսի միջև համաձայնության, առաքելության մասնակիցները պետք է երկրում գտնվեին մեկ ամիս: Դիտորդների ուղևորությունը Սիրիա ողջ 2011 թվականի ընթացքում առաջին դեպքն էր, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլատրել էին մուտք գործել երկիր իրավիճակի անկախ մոնիթորինգի համար:

Դիտորդների գործողությունները բազմիցս քննադատության են ենթարկվել սիրիական ընդդիմադիրների կողմից, որոնք առաքելության անդամներին կողմնապահության մեջ են մեղադրել: Ընդդիմության ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ դիտորդները վերահսկվում են սիրիական կառավարության կողմից և չեն ստանում երկրում կատարվող իրադարձությունների լիարժեք պատկերը, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---