Նիկոլյա Սարկոզին կրճատում է Ֆրանսուա Օլլանդի հետ տարբերությունը ժողովրդականության վարկանիշում

Նիկոլյա Սարկոզին կրճատում է Ֆրանսուա Օլլանդի հետ տարբերությունը ժողովրդականության վարկանիշում

PanARMENIAN.Net - Նիկոլյա Սարկոզին առաջիկա ընտրություններում սրընթաց կերպով կրճատում է Ֆրանսուա Օլլանդի հետ տարբերությունը ժողովրդականության վարկանիշում, հաղորդում է «Էխո Մոսկվին»` հղում կատարելով Ֆրանսիայի Հասարակական կարծիքի ինստիտուտին: Վերջինիս տեղեկությունների համաձայն, ֆրանսիական Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Օլլանդը շարունակում է գլխավորել հավակնորդների ցուցակը:

Միևնույն ժամանակ Սարկոզիին հաջողվել է գրեթե հասնել իր հակառակորդին. այժմ նրանց հավանական ընտրողների ձայների միայն 2 տոկոսն է բաժանում, իսկ դեռևս երեք ամիս առաջ այդ տարբերությունը կազմում էր 10 տոկոս:

Նախագահական ընտրությունների առաջին տուրում, որը նշանակված է ապրիլին, Օլլանդի օգտին, սոցիոլոգների տվյալներով, պատրաստ է քվեարկել ընտրողների մեկ քառորդից քիչ ավելին: Նշանակալի է, որ 2011թ. աշնանը Հայաստան կատարած այցի ընթացքում Նիկոլյա Սարկոզին հանդես եկավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Այնուհետև, նախագահի նախաձեռնությամբ, կառավարող կուսակցությունից պատգամավոր Վալերի Բուայեն Ազգային Ժողով ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվեց դեկտեմբերի 22-ին:

Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո շատերը նկատեցին, որ հայամետ գաղափարների առաջխաղացումը Սարկոզիի նախընտրական քարոզարշավի մասն է կազմում` հաշվի առնելով, որ Ֆրանսիայի տարածքում մոտ 600 հազ. հայեր են բնակվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---