Google –ը որոնողական համակարգ չէ, դա լրտեսության միջոց է, կարծում են Իրանում

Google –ը  որոնողական համակարգ չէ, դա լրտեսության միջոց է, կարծում են Իրանում

PanARMENIAN.Net - Google-ը որոնողական համակարգ չէ, այլ լրտեսության միջոց, ILNA իրանական տեղեկատվական գործակալությանը հայտնել է Իրանի ոստիկանապետ Իսմաիլ Ահմադի Մոհադդամը: Ըստ նրա, տեղեկատվական անվտանգության համակարգը պետք է ապահովի պաշտպանություն թշնամիներից և այդ նպատակին կարելի է ծառայեցնել ազգային համացանցի մեկնարկը: Իրանի տեղեկատվության նախարար Ռեզա Թահիպուրը հայտարարել է, որ իրանական սեփական ինտերնետ-ցանցը կլուծի ծախսերի, անվտանգության և մուտքային թույլտվության հետ կապված հարցերը, հայտնում է IRNA-ն:

Մի քանի շաբաթից, երբ Իրանի ներքին համացանցը կսկսի գործել, համաշխարհային ցանցի հետ կապը պահելու համար նախատեսված ծախսերը կնվազեն 30 տոկոսով, ասել է Թահիպուրը:

Ներքին ցանցի խնդիրն է Իրանի քաղաքացիներին ապահովել անվտանգ տեղեկատվական միջավայրով և Իրանը պաշտպանել կիբերհանցագործություններից: Գաղտնիության պահպանումը և կիբերհանցագործություններից պաշտպանությունը վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին, ասել է նախարարը: Դա պետական հաստատություններին և մեծ ընկերություններին հասանելի կդարձներ Ինտերնետը, իսկ սովորական իրանցի օգտագործողների համար հասանելի կլինի միայն «հալալային» ցանցը

Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ աշխատում է «հալալային» համացանցի վրա` իրանցիներին World Wide Web-ի վնասակար բովանդակությունից պաշտպանելու համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադիի կառավարությունը 1 մլրդ դոլար է տրամադրել նախագծի մշակմանը:

Վերջին օրերս իրանցիները գնալով ավելի են հիասթափվում դանդաղ ինտերնետ-թրաֆիկից, Facebook и Twitter և այլ կայքերի անհասանելիությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---