Հայաստանի արտարժույթի շուկայում դեկտեմբերին դրամը արժեզրկվել է ԱՄՆ դոլարի համեմատ 0,1 տոկոսով

Հայաստանի արտարժույթի շուկայում դեկտեմբերին դրամը արժեզրկվել է ԱՄՆ դոլարի համեմատ 0,1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (դեկտեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 2.5% և 0.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2011թ. դեկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 4.7% և 6.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 9.4% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.2% նվազում):

2011թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.98 դրամ, ինչը 6.2%-ով գերազանցել է 2010թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (360.50 դրամ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---