2011թ Հայաստանի պարենային շուկայում ամենաշատը աճել է շաքարավազի գինը

2011թ Հայաստանի պարենային շուկայում ամենաշատը աճել է շաքարավազի գինը

PanARMENIAN.Net - Հայաստանի պարենային շուկայում ապրանքների առանձին խմբերի մեջ 2011թ 12-ամսյա ժամանակահատվածում գրանցվել է շաքարավազի մեծ գնաճ: Այդ մասին հունվարի 11 Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ընդ ուրում, ըստ նրա, «թեյ, սուրճ, կակաո» խմբում գնաճը կազմել է 18.9 տոկոս, «մսամթերք» խմբում` 12.7 տոկոս, «հրուշակեղեն» խմբում` 2.3 տոկոս, «ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» խմբում`2.2 տոկոս, «ոչ ալկոհոլային խմիչքներ» խմբում`1.7 տոկոս գնաճ: Միաժամանակ, ինչպես հայտնում է մասնագետը, գների անկում է դիտվում այնպիսի մթերքների ոլորտում, ինչպիսիք են «ձուն»`0.3 տոկոս, «մրգերը»` 12.3 տոկոս, «բանջարեղեն և կարտոֆիլ»` 1 տոկոս:

«Դեկտեմբերին 2011թ նոյեմբերի համեմատ երկրում գրանցվել է 2.5 տոկոս գնաճ, այդ թվում, սպառողական ապրանքների գները աճել են 4.8 տոկոսով, ոչ սպառողականներինը` 0.5, իսկ սպասարկման ոլորտինը` 0.1 տոկոսով»,-ասել է Գուրգեն Մարտիրոսյանը: Այս առնչությամբ նա հավելել է, որ դեկտեմբերին, համեմատած 2011 նոյեմբերի հետ, հետազոտվող խմբերից 12-ում գրանցվել է գնաճ, իսկ գնանկում դիտվում է միայն շաքարավազի խմբում` 1.2 տոկոս մակարդակում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---