2011թ. մայիսից մինչ օրս թվայնացվել է ազգային արխիվում պահվող 50 հազար 370 էջ թղթե կրիչով փաստաթուղթ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, 2011թ. կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջայց կատարել մասնաշենքերում:

ՏԿՆ-ից հայտնում են, որ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղել է Բաղրամյան պողոտայում գտնվող 2-րդ մասնաշենքում, որտեղ 2011թ. շահագործման է հանձնվել տեղային նշանակության կաթսայատունը` արխիվապահոցների ջերմախոնավային կայուն ռեժիմի ապահովման նպատակով:

Կենտրոնական մասնաշենքում Արմեն Գևորգյանին ներկայացվել են 2011թ. ընթացքում ձեռք բերված թվայնացնող գերհզոր սարքերը, որոնք հնարավորություն են տալիս արագացնել փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Եթե 2003-2010թթ. թվայնացվել էր ընդամենը 10 հազ. էջ թղթե կրիչով փաստաթուղթ, ապա 2011թ. մայիսից, սարքերի ձեռքբերումից հետո, 50 հազ. 370 էջ:

Շրջայցին հաջորդած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2011 թ. կատարված աշխատանքները և 2012-ի անելիքները: Նշվել է, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ արխիվում առկա է 6 291 ֆոնդ` 4 025 784 արխիվային գործով, այդ թվում` 225 554 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: 2011թ. թվայնացվել է նաև 1220 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ, դրանց թվայնացման գործընթացը կավարտվի 2013թ. վերջին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---